ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Լավրովն ու Մամեդյարովը քննարկել են ԼՂ-ի հարցը

Լավրովն ու Մամեդյարովը քննարկել են ԼՂ-ի հարցը
24.01.2017 | 23:39

APA-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ռուսական կողմի նախաձեռնությամբ Մոսկվա աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։ Դա մասնավորապես վերաբերում է Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում նախագահների հանդիպումների ժամանակ բարձրացված հարցերի լայն շրջանակին։ Մամեդյարովը ևս մեկ անգամ կողմ է արտահայտվել Ղարաբաղյան հակամարտության գոտում ստատուս քվոյի փոփոխմանը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև երկկողմ կապերի զարգացման հեռանկարները, ինչպես նաև վերջին օրերին երկու երկրների հարաբերություններում ծագած հարցերը։ Քննարկվել են նաև միջազգային օրակարգում ու փոխադարձ հետաքրքրության կենտրոնում գտնվող հարցերը։

Դիտվել է՝ 773

Մեկնաբանություններ